Բաժիններ՝

Արցախում եռօրյա զորավարժություններ են անցկացվել

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ oգոստոսի 14-16-ը բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության՝ զորախաղերի անցկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:

«Անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաև տարբեր զորատեսակների ուժեր և մարտական ապահովման միջոցներ, ցույց տվեցին, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր»,– ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031