ՄԱԿ-ը օգտակար դեր է խաղում Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կարծում է, որ անհրաժեշտ է ակտիվացնել «Գործողությունների խմբի» աշխատանքերը, որը ստեղծվել էր Սիրիայի հարցով ժնևյան կոմյունիկեի կոնտեքստում: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը:
Մեկնաբանելով ՄԱԿ-ի ԱԽ-ում սպասվող դիտորդների մանդատի ժամկետի երկարացման հարցը՝ դիվանագետը նշել է, որ «Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՄԱԿ-ը կարևոր և օգտակար դեր է կատարում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար ուղիներ փնտրելու գործում»: «Մենք հանդես ենք գալիս Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչների գործունեությունը շարունակելու օգտին՝ համաձայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացրած առաջարկների, և հույս ունենք, որ ԱԽ մյուս անդամները կաջակցեն Սիրիայում ՄԱԿ-ի ներկայության պահպանմանը»:

«Մեզ համար կարևոր է, որ ՄԱԿ-ի ներկայությունը պահպանվի, քանի որ կարծում ենք, որ այն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է: Ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է ակտիվացնել Սիրիայի հարցով ժնևյան ամփոփագրի համատեքստում ստեղծված «Գործողությունների խմբի» աշխատանքները»,- ասել է Գատիլովը:
Ուստի, նրա խոսքերով՝ նպատակահարմար է, որպեսզի «արդեն առաջիկա օրերին այդ հարցերը դառնան Նյու Յորքում «Գործողությունների խմբի» անդամ-պետությունների մշտական ներկայացուցիչների քննարկման թեմա»:

Տեսանյութեր

Լրահոս