Մուբարաքին արգելեցին բանտի հիվանդանոցից այլ բուժհիմնարկ տեղափոխվել
Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդել Մաջիդ Մահմուդը մերժել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդու խնդրանքը՝ հորը բանտի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ, հաղորոդում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ Մուբարաքի ավագ որդին՝ Գամալը, պահանջել էր հորը տեղափոխել բանտի հիվանդանոցից, քանի որ այնտեղ նրա բուժման համար անհրաժեշտ սարքավորումներ չկան:
Ի պատասխան՝ գլխավոր դատախազը բանտի հիվանդանոց է ուղարկել իրավապաշտպանների, որոնք Մուբարաքին այնտեղից տեղափոխելու համար որևէ պատճառ չեն հայտնաբերել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման: