Նախագահի արձակուրդն ավարտվեց
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/serj-sargsyan1.jpg)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից: Նախագահն արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 2-ին մեկնել էր կարճատեւ արձակուրդի, որի մի մասն անցկացրել է արտերկրում:
Ընթացքում Հայաստանի նախագահը ընդհատել էր արձակուրդը եւ աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: