Բաժիններ՝

 «Ինտերը» Սանչեսին տարեկան կվճարի 4.5 մլն եվրո

Հայտնի են դարձել Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխության գործարքի մանրամասները:

Ինչպես թվիթերյան իր էջում գրում է լրագրող Նիկոլո Սկիրան, իտալական ակումբը չիլիացուն տարեկան կվճարի 4.5 միլիոն եվրո: Ներառյալ բոնուսները՝ այդ գումարը կարող է տարեկան աճել մինչև 6.5 միլիոնի:

Միևնույն ժամանակ՝ «Ինտերը» կարող է գնել խաղացողին 15 միլիոն եվրոյով:

«Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսին 36 միլիոն ֆունտ կվճարի, եթե վերջինս տեղափոխվի «Ինտեր»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031