Թեյլոր Սվիֆթը պլանավորում է վերաձայնագրել Ջասթին Բիբերի մենեջերի կողմից գնված հին հիթերը
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը ցանկանում է վերաձայնագրել իր առաջին վեց ալբոմների հիթերը: Այդ մասին նա հայտարարել է CBS հեռուստաալիքի առավոտյան շոուի եթերում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ ալբոմների նկատմամբ իրավունքները գնվել են մենեջեր Սքութեր Բրաունի կողմից:
Սվիֆթը հայտարարել է, որ ձայնագրող ընկերությունը երգերի նկատմամբ իրավունքները վաճառել է առանց իր գիտության: Նա նաեւ Բրաունին մեղադրել է «չդադարող, մանիպուլյատիվ բուլլինգի» մեջ:
Իր երաժշտական կարիերայի սկզբում Սվիֆթը ձայնագրվել է Նեշվիլի (Թենեսիի նահանգ) Big Machine լեյբլում:
Այնտեղ թողարկվել է նաեւ «1989» ալբոմը, որը կատարողին «Գրեմմի» մրցանակ է բերել տարվա ալբոմ եւ տարվա լավագույն վոկալ փոփ-ալբոմ անվանակարգերում:
Սվիֆթը Բրաունին մեղադրել է իր երաժշտական ժառանգությունը ոչնչացնելու փորձի մեջ: Մենեջերը չի պատասխանել երգչուհի մեղադրանքներին:
Անցյալ տարի երգչուհին պարտավորագիր է կնքել Universal ընկերության հետ:
Ինչպես նշում է BBC-ն, հին կոմպոզիցիաների նոր տարբերակների ձայնագրումը արտիստներին թույլ է տալիս վերահսկել դրանց օգտագործումը եւ գովազդից փող վաստակել միջնորդավճարների հաշվին: