Արաբկիրում հարսը ծեծել է տարեց սկեսուրին
Օգոստոսի 14-ին Արաբկիր վարչական շրջանի 88-ամյա մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հարսը իրեն ծեծի է ենթարկել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սկեսուրի հայտարարության համաձայն` նույն օրը տանը վիճաբանության ժամանակ հարսը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: