Հայաստանը մարդասիրական օգնություն է հատկացնում Իրանին

Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի մարդասիրական օգնություն Իրանի Իսլամական Հանրապետության՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած բնակչությանը: Նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում:

Նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Իրանի հատկացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունում պահեստավորված, ՀՀ կառավարության 2010թ-ի նոյեմբերին կայացրած որոշմամբ հաստատված և ֆինանսական միջոցներով ձեռք բերված 36 մլն 735 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ գույք:

«ՀՀ-ի պահուստային ֆոնդից հատկացում՝ ջուր, պահածոներ, վառելանյութ ձեռք բերելու և այլ ծախսերի համար: Սա կներկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն իրանական գործընկերների հետ քննարկել է, թե առաջին անհրաժեշտության ինչ պարագաների կարիք ունեն իրանցիները, և կհստակեցվի ցուցակը:

«Երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,-ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս