Բաժիններ՝

ՊՆ ներկայացուցիչը ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքութան կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացում Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման նպատակով այցելությունների, վերապատրաստման դասընթացների ավելացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում, ծանոթացել ՊՆ Թեժ գծի աշխատանքին, քննարկել աշխատանքների կազմակերպումը ՄԻԲԿ անձնակազմի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս