Բաժիններ՝

«Բիզնեսս տեռորի է ենթարկած». Գերմանաբնակ Արթուր Խառատյանը՝ ՊԵԿ-ի հետ խնդիրների մասին  

Գերմանիայի քաղաքացի Արթուր Խառատյանն այսօր բողոքի ակցիա էր իրականացնում ՊԵԿ-ի դիմաց: 168.am-ի հետ զրուցյում նա տեղեկացրեց, որ շուրջ 1 տարի է՝ զբաղվում է բեռնափոխադրումներով, սակայն հուլիսի 24-ին բախվել է խնդրի, որի լուծումը մինչ օրս չի կարողանում ստանալ:

Արթուր Խառատյանն իր օրինականորեն գրանցված «Դոյչե փոստ» բեռնափոխադրումների ընկերության միջոցով իրականացնում է Գերմանիայում բնակվող հայերի՝ իրենց հարազատներին ուղարկվող ծանրոցների տեղափոխումը Հայաստան, բայց նրան պատկանող բեռնատարները հուլիսի 24-ից գտնվում են Բագրատաշենի մաքսակետում, և մինչ այժմ ՊԵԿ-ը դրանք բաց չի թողնում: Խնդրի մասին նա դիմումով տեղեկացրել է նաև ՊԵԿ-ին:

ՊԵԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը տեղեկացրեց, որ պատասխանը կլինի՝ ճշգրտելու հարցեր կան: Նա նաև հավելեց, որ Արթուր Խառատյանի կողմից ՀՀ տարածք ապրանքների ներկրման ընթացքում ի հայտ եկած խախտումների կան:

Ա. Խառատյանն ի պատասխան՝ ասաց. «Բիզնեսս տեռորի է ենթարկած: Ոչ մի պատճառ չկա»:

Բիզնեսմենի խոսքով՝ դա արվում է միտումնավոր: Ըստ նրա՝ խնդիրն այն դիմումի ձևակերպումների մեջ է, որն իրեն թելադրել են մաքսատանը.

«Անօրինական բան է, ասեցին՝ դիմում գրի, որ բեռները ստանաք, մակագրի պետը, դիմում գրել տվեցին՝ իրենց մաքսային տերմիններով, ու հիմա էդ դիմումն օգտագործել են իմ դեմ, հիմա դիտմամբ վրաս գործ են հարուցել, ու հիմա ՊԵԿ-ի քննչականում է ամբողջ գործը:

Անօրինականություն, հետապնդում, մեկը մեկի ձեռքն է գցում, ժամանակ են շահում, սնանկացում… արդեն սկսվել է, մի ամիս է՝ չեմ կարող ոչ մի բան անել:

Այս պահին չգիտեմ ինչ որոշեմ՝ որը ճիշտ կլինի, որովհետև բոլոր կառույցներն ինձ, կոպիտ ասած, հետապնդում են: Իրենց ձեռքն ա՝ ամեն տեղ մոտիկ ու ծանոթ ունեն,  ակնկալիքներս շատ վատ է»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս