Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ-ի նախագահ կմնա ևս մեկ ժամկետով. Զարիֆ

Բավականին մեծ է այն բանի հավանականությունը, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի աթոռը կպահպանի եւս չորս տարով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Շվեդիայում ապրող հայրենակիցների հետ հանդիպմանը:

«Թրամփի նոր հաղթանակի հավանականությունը մեծ է,- Զարիֆի խոսքը մեջբերում է Tabnak գործակալությունը:- Դատելով ըստ ամենայնի, նրա տնտեսական քաղաքականությունն ԱՄՆ-ին օգուտ չի բերի երկարաժամկետ հեռանկարում:

Այդուամենայնիվ, այն բանի հավանականությունը, որ Թրամփը եւս չորս տարի կձանձրացնի աշխարհին, բավականին մեծ է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս