Բաժիններ՝

Դիբալա, Էրիկսեն և Կոուտինիո. Ձախողված թոփ-տրանսֆերներ ԱՊԼ-ում

ԱՊԼ-ում տրանսֆերային պատուհանը փակվել է ավելի շուտ, քան Եվրոպայի մյուս թոփ լիգաներում: Այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էին լինել տրանսֆերներ, որոնք կպայթեցնեին շուկան:

Պաուլո Դիբալա («Յուվենթուս»-«Տոտենհեմ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»)

Շատերը նախորդ տարվա ամռանը խոսում էին Կրիշտիանու Ռոնալդուի հետ Դիբալայի անհամատեղելիության մասին, բայց հետո ամեն ինչ կարծես թե ավելի լավացավ. Կրիշն ընկերացավ արգենտինացիու հետ և նույնիսկ աջակցեց նրան, երբ Պաուլոն փոքր-ինչ խնդիրներ ուներ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:

«Յունայթեդի» մասին տեղեկություններ հայտնվեցին հուլիսին: Մանկունյանցիները պատրաստ էին Դիբալայի համար զիջել Լուկակուին + հավելավճար: Ակումբները կարգավորում էին ամեն ինչ, և բելգիացին, ով կոնֆլիկտ ուներ «Մանչեսթեր Յունայթեդի» և Սուլշերի հետ, նույնպես պատրաստ էր հեռանալու (և, ի վերջո, հեռացավ, բայց՝ «Ինտեր»): Երբ ամեն ինչ կողմերին գոհացնում էր, անգիական ակումբը խնդիրներ ունեցավ՝ կապված Դիբալայի իմիջային իրավունքների հետ:

Կարդացեք նաև

Դրանից հետո հայտնվեց «Տոտենհեմը»: «Յուվենթուսին» գոհացրեց անգլիացիների առաջարկը՝ 70 միլիոն եվրո, բայց ամեն ինչ կանգ առավ նույն խնդրի վրա: Խնդիրն այն է, որ Պրեմիեր լիգան չի ընդունում, երբ խաղացողների իմիջային իրավունքները պատկանում են երրորդ անձանց, ուստի ակումբները ստիպված էին պայմանավորվել Star Image ընկերության հետ:

Ֆիլիպե Կոուտինիո («Բարսելոնա»-«Տոտենհեմ» կամ «Արսենալ»)

«Բարսելոնան» երկար ժամանակ փորձում էր վաճառել բրազիլացուն, ով չհարմարվեց թիմի խաղին: Կոուտինիոյի դեպքում Պրեմիեր լիգան հիմնական ուղղությունն էր, քանի որ հենց այնտեղ էր հասել բարձրագույն մակարդակի: Ամռան սկզբին խոսակցություններ կային «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց Կոուտինիոն սկզբունքայնորեն չցանկացավ տեղափոխվել նախկին ակումբի հիմնական մրցակիցներից որևէ մեկի թիմ, իսկ «Չելսին» էլ ստացավ տրանսֆերային արգելք:

Տրանսֆերային պատուհանը փակելուն ավելի մոտ հայտնվեց «Արսենալը» (Էմերին հրապարակայնորեն գովում էր խաղացողին), իսկ «Տոտենհեմը», ընդհանուր առմամբ, հայտնվեց մի քանի օր առաջ,  բայց նա անմիջապես հանդես եկավ հաղթաթղթով: Թիմն անձամբ խաղացողին հրավիրել էր Լոնդոն: Արդյունքում, սակայն, ոչ ոք համաձայնության չեկավ «Բարսելոնայի» հետ: Կատալոնացիները ցանկանում էին միայն վաճառել Կոուտինիոյին, բայց «Արսենալը» և «Տոտենհեմը» պատրաստ էին միայն վարձավճարով ստորագրել նրան:

Արդյունքում՝ Կոուտինիոն տեղափոխվեց վարձավճարով, սակայն ոչ թե՝ Անգլիա, այլ՝ Գերմանիա:

Բրունո Ֆերնանդես («Սպորտինգ»-«Տոտենհեմ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»)

Ամռան սկզբից «Սպորտինգի» ավագը հայտնվել է Պրեմիեր լիգայի ակումբների ուշադրության կենտրոնում, մասնավորապես՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի»:

Այնուամենայնիվ, պորտուգալական ակումբների և գործակալների հետ տրանսֆերային բարդ փոխհարաբերությունների պատճառով «Սիթին» գտավ ավելի հեռանկարային Ռոդրիին «Ատլետիկոյից» և հեռացավ մրցավազքից:

Պայքարի մեջ մտավ «Տոտենհեմը»: «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սփուրսը» երկար ժամանակ փորձում էին իջեցնել գինը պահանջվող 70 միլիոն եվրոյից: Նրանք առաջարկում էին տարբեր սխեմաներ՝ 45 + 25-ից մինչև 55 + 15 միլիոն եվրո, բայց ի վերջո չհամաձայնեցին: «Սպորտինգը» նույնիսկ բանակցություններին միացրեց  Ժորժե Մենդեշին. նա մեկնեց Անգլիա` համոզելու «Մանչեսթեր Յունայթեդին» («Տոտենհեմը» հոգնել էր վիճելուց և հրաժարվել էր այս տրանսֆերից): Մանկունյանցիներին համոզել ևս չստացվեց:

Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ»)

Այստեղ ամեն ինչ պարզ էր.  Էրիկսենի պայմանագիրը  մեկ տարի անց լրանում է, նա երկար ժամանակ բանակցում էր «Տոտենհեմի» հետ և ուզում է ավելի մեծ աշխատավարձ ստանալ, բայց Լևին պատրաստ չէ վճարել նրան նույնիսկ Քեյնի մակարդակի աշխատավարձ:

Դանիացին ակումբից առաջարկ ունի, և նա դեռևս չի արձագանքել դրան, ըստ ամենայնի, նա այս ամառ այդ առաջարկը քննարկում է որպես պահեստային տարբերակ՝ տրանսֆերի ձախողման դեպքում:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ չստացվեց. ակումբը համարեց, որ Էրիկսենն իրականում չի ցանկանում խաղալ «Յունայթեդի» համար (Սուլշերի դիրքորոշումն  այն է, որ պետք է գնել ֆուտբոլիստների, ովքեր ցանկանում են միայն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղալ): Էրիկսենը դեռ կարող է հեռանալ. կան «Ռեալի» և «Ատլետիկոյի» տարբերակները: Իսպանիայում տրանսֆերային պատուհանը դեռևս փակված չէ:

Մարիո Մանջուկիչ («Յուվենթուս»-«Մանչեսթեր Յունայթեդ»)

Այստեղ նույնպես գործեց «Սուլշերի կանոնը». նորվեգացին ընտրեց առանց Լուկակուի ուղղակի փոխարինողի տարբերակը և մտադիր է բազա բերել 17-ամյա Մեյսոն Գրինվուդին, քանի որ Մանջուկիչը ցանկություն չուներ տեղափոխվել «Յունայթեդ»:

Իսկ իրականում «Յուվենթուսը» չէր ցանկանում վաճառել Մանջուկիչին: Գործարքը քննարկվեց՝ որպես Լուկակու-Դիբալա փոխանակման մաս, բայց հետո քննարկումներն ավարտվեցին: «Մանչեսթեր Յունայթեդը» կարծես վերսկսեց հաղորդակցությունը, բայց ակումբները ստիպված էին շատ արագ ամեն ինչ համաձայնեցնել, քանի որ դեդլայնին մի քանի ժամ էր մնացել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս