Պենտագոնը հրապարակել է ՄՓՀՀՊ-ով արգելված թևավոր հրթիռի արձակման տեսագրությունը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է թեւավոր հրթիռի փորձարկումների տեսագրությունը, հրթիռ, որն արգելված է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրով: Արձակումը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Կալիֆոռնիայի Սան Նիկոլաս կղզում:
Պենտագոնում հայտարարել են, որ հրթիռը խոցել է թիրախն ավելի քան 500 կիլոմետր հեռավորության վրա, մինչդեռ պայմանագիրն արգելում էր 50-5500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռների փորձարկումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: