Մարկ Զախարովին հոսպիտալացրել են Մոսկվայում
«Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը հոսպիտալացվել է ՌԴ մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հաղորդել է ՌԵՆ-ը:
Հրատարակության տվյալներով՝ 85-ամյա թատերական ռեժիսորը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել ծանր վիճակում:
Նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Մարկ Զախարովը «Լենկոմը» ղեկավարում Է 25 տարի:
Նրա ամենահայտնի թատերական գործերից մեկը «Յունոնան եւ Ավոսը» ռոք օպերան է:
Ֆիլմերի թվում, որոնց բեմադրողն է եղել նա, «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը» եւ «Տասներկու աթոռ» կինոնկարներն են: