
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորեւ.
Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս:
Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:
Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը:
Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2387721314881583?__xts__[0]=68.ARBOeSaHxAMCD6iQQYTPtdDe8lD8jTdXMpx5Zyk3997JkTONWqYpvBTrGURECIZ-T4etzWQ7H3quDFqsp1CwaqIgcTlPmjBqmMcNSNkNFuRSV9rDQbaBduhncR6yNXWzAYI-alhlMX8OD_YsyGXX_q8ByDAdsOg2VJr4V4yVV6OUT1hjalMB6QY1JKN0em6EVMGtK1stC0gyR2KgwO_9mHHdg46ngdayERjK32Ev8OoA6xMfs9s-0zRtiJY5hB7Zko2iyqEHjWI7Gfy0GdNqGp2bGXsccrN4AoXG8Dw8WexkHlDe2hOT0J3WoY3n9jay3VSMwTHuqsSNu2L2gr3i_HwH&__tn__=-R