Ոչնչացրել են խաղողի թուփը
Օգոստոսի 14-ին, ժամը 22:00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ հարևանը ապօրինի հատել ու ոչնչացրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում գտնվող խաղողի թուփը՝ պատճառել նյութական վնաս:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: