Սերժ Սարգսյանը 6-րդ տեղում է
Հուլիսի 1-31-ը «Ռեգնում» գործակալության և «Մեդիալոգիա» ընկերության կողմից ուսոումնասիրություններ են իրականացվել, թե հետխորհրդային պետությունների ղեկավարներից ով է ամենաշատը լուսաբանվել ռուսական լրատվամիջոցներում:
Արդյունքնում՝ աղյուսակը գլխավորում են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Իսկ Հայաստանի Հանրապետություն նախագահ Սերժ Սարգսյանի անունն այդ աղյուսակում զբաղեցնում էը 6-րդ հորիզոնականը:
Ուսումնասիրվել են ինչպես երկրների ղեկավարների մասին մամուլում առկա հրապարակումների քանակը, այնպես էլ դրանց որակական հատկանիշները` կախված լրատվամիջոցի ազդեցությունից, հաղորդագրության տեսանելիությունից և մի շարք այլ հատկանիշներից