Չնայած հավաստիացումներին, երեկ երեկոյան կրկին երկրաշարժ է եղել
Չնայած, որ երեկ Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխտնօրենը հավաստիացրեց, որ Իրանում երկրաշարժի ակտիվությունը գնալով մարում է, նույն օրը երեկոյան ԱԻՆ լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.49-ին գրանցվել է 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 21 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: