Բաժիններ՝

Նկատողություն ստացած մանկապարտեզի տնօրենը խուսափում է հարցերից

Շենգավիթ վարչական համայնքի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը, ով երեկ Երևանի քաղաքապետարանի կողմից խիստ նկատողություն էր ստացել, այսօր հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված է: Մեր պնդումներին, թե կարող ենք սպասել այնքան, մինչև նա ժամանակ կունենա, Ջանոյանը պատասխանեց, թե չգիտի՝ երբ կվերջացնի իր աշխատանքը:

Մենք խնդրեցինք նրան՝ տրամադրել իր հեռախոսահամարը, որպեսզի ավելի ուշ կապ հաստատենք իր հետ: Սակայն մեր բոլոր հեռախոսազանգերն այդպես էլ այսօր ամբողջ օրվա ընթացքում մնացին անպատասխան:

Իսկ Շենգավիթ վարչական շրջանի թիվ 137 մանկապարտեզի տնօրեն Մելանյա Աբրահամյանը, ով նույնպես երեկ խիստ նկատողություն է ստացել, պարզվեց՝ այսօր արդեն մեկնել է արձակուրդի: Նա արձակուրդից կվերադառնա սեպտեմբերի 10-ին:

Փաստորեն, սեպտեմբերի 1-ին Մ. Աբրահամյանն աշխատանքի չի լինելու:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության, մասնավորապես` մանկապարտեզների գործունեությամբ զբաղվող բաժնից փորձեցինք ճշտել մանկապարտեզների տնօրեններին տրամադրվող արձակուրդի կարգը:

Այնտեղից մեզ տեղեկացրեցին, որ այդ հարցին չեն կարող պատասխանել՝ առանց լրատվության բաժնի թույլտվության: Լրատվության բաժնում էլ առաջարկեցին հարցն ուղարկել գրավոր, որից հետո միայն իրենք կպատասխանեն մեր հարցերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս