Բաժիններ՝

Հայաստանում չառարկեցին, երբ իմացան, որ Օլիմպիադա 2016-ը կարող է անցնել Ադրբեջանում. Կիրսան Իլյումժինով

Բաքվում ադրբեջանական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն առաջարկել է 2016թ․-ի Օլիմպիադան անցկացնել Բաքվում։ Azerisport-ին տված հարցազրույցում Իլյումժինովը պատմել է իր այցելության նպատակների մասին։ Բացի շախմատի պալատի կառուցման աշխատանքներից Իլյումժինովն Իլհամ Ալիևի հետ քննարկել է հերթական Օլիմպիադայի անցկացման հարցը։

Իլյումժինովը պատմել է, որ բացի Բաքվից 2016-ի այդ խոշորագույն միջոցառման անցկացման հայտեր են ներկայացրել Էստոնիայի մայրաքաղաք Տալինը, որը 2016-ին լինելու է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը, ինչպես նաև Բուլղարիան, որը պարտվել էր 2014-ի Օլիմպիադայի համար մրցավազքում։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք խնդիրներ կառաջանան Հայաստանի մասնակցության հետ կապված, եթե Բաքուն հաղթի, Իլյումժինովը պատասխանել է․ «Չեմ կարծում, թե խնդիրներ լինեն։ Երկու շաբաթ առաջ էի Երևանում, հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է։ Երբ քննարկում էինք Օլիմպիադա 2016-ի անցկացման հնարավոր թեկնածուների հարցը, դա ոչ մի հակասություններ չառաջացրեց։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը մասնակցելու է Օլիմպիադային, եթե այն ընդունի Ադրբեջանը։ Սակայն այդ իրավունքը դեռ պետք է վաստակել», – ասել է Իլյումժինովը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս