Հնարավոր վտանգներից խուսափելու համար փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափում
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար օգոստոսի 12-14-ը փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մասնավորապես՝ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ,
Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ,
Կապան քաղաքի Գործարանայի փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ:
Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
https://www.youtube.com/watch?time_continue=3&v=iD4_kLIGUfg