Բաժիններ՝

«Մեկ տարի առաջ 5 ժամ հարցաքննում էր թավշյա ԱԱԾ-ն ինձ 5 մլն դրամի համար». Վահան Արծրունի

Երգիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վարդավառին գորգեր լվանալու ակցիայի համար ԱԺ-ից տրամադրված 5 մլն դրամի հաշիվները՝ գրելով. «2015-ի իմ 5 համերգից կազմված համերգաշարի ընդանուր բյուջեն կազմել էր հենց 5 մլն դրամի մոտ գումար:

Այն անցկացվեց Երևանի 5 համերգային հարթակներում` Կոմիտասի անվան կամերային երաժշտության համերգասրահից մինչև Արամ Խաչատրյան դահլիճ, Հայաստանի կամերային նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, մանկական երգչախմբի, լարային քառյակի, ռոք խմբի և մի շարք սոլիստների մասնակցությամբ ու անսպառ հանդիսատենի ներկայությամբ:

Ինչի համար ինձ, մեկ տարի առաջ, 5 ժամ հարցաքննում էր թավշյա ԱԱԾ-ն:

Ուզում էր հասկանալ, այդ 5 մլն-ից ի՞նչ եմ «խուզել» ու յուրացրել:

Նույն 5 մլն ծախսվեց գորգ լնալու համար: Ու բնական է, որ այդ հիմարությանը նախաձեռնողներին ոչ միայն չեն կանչի պատասխանատվության, այլ հակառակը` կարժևորեն ու կխրախուսեն նմանօրինակ «նախագծերով» շարունակել դատարկել իմ ու ձեր հարկերով գոյացող պետբյուջեն:

Ի՞նչ ասես սրան… արդեն չգիտեմ»:

2015-ի իմ 5 համերգից կազմված համերգաշարի ընդհանուր բյուջեն կազմել էր հենց 5 մլն.դրամի մոտ գումար: Այն անց կացվեց Երևանի…

Gepostet von Vahan Artsruni am Donnerstag, 15. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս