Ռուսները «Բավական է կերակրել Թուրքիային» ակցիա կանցկացնեն
Ռուսական համայնքների կոնգրեսը Համառուսական ազգային ճակատի հետ կանցկացնի «Բավական է կերակրել Թուրքիային» բողոքի ակցիա, հայտնում է Analitika.at.ua-ն` վկայակոչելով Կոնգրեսի տեղեկատվական-քաղաքական բաժանմունքի ղեկավար Ֆյոդոր Բիրյուկովին: Այն կանցկացվի Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև, սակայն ամսաթվի մասին չի հաղորդվում:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Նա նաև հայտնել է, որ բանակցություններ են վարում հունական կողմի հետ, քանի որ հունական հանգստավայրերն առավել հետաքրքիր ու լավն են` բոլոր առումներով: «Ես առաջարկում եմ ռուսներին մեկնել Հունաստան և Բուլղարիա»,- ասել է նա:
Կոնգրեսից նաև հայտնել են, որ «Բավական է կերակրել Թուրքիային» ակցիայից հետո դեմ հանդես կգան նաև ռուսների այցին Եգիպտոս: