Բաժիններ՝

Իրանում վարժական ինքնաթիռ է կործանվել, զոհվել Է 2 մարդ

Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

«Դա երկտեղանի վարժական ինքնաթիռ էր: Պատահարի հետեւանքով… այսօր առավոտյան… զոհվել են անձնակազի երկու անդամները»,- գործակալությանը հայտնել է Սեմնանի նահանգի Գարմսար քաղաքային օկրուգի փոխնահանգապետ Ալի Հեմաթին:

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի օդանավակայանից ոչ հեռու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս