Բաժիններ՝

Բոլթոնը մեղադրել է ՌԴ-ին տեխնոլոգիաների գողության մեջ

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաների գողության մեջ, որոնք կապված են այդ թվում հիպերձայնային զենքի ստեղծման հետ:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ օգոստոսի 14-ին հեռարձակված հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել Սեւերոդվինսկի մերձակա զինափորձարանում տեղի ունեցած միջադեպը,: «Այդ (միջադեպը) վկայում է, որ, թեեւ Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Նիդեռլանդների տնտեսության չափին է, նա (Ռուսաստանը) այնուամենայնիվ բավականաչափ միջոցներ է ծախսում պաշտպանության համար, որպեսզի ոչ միայն արդիականացնի իր միջուկային զինանոցը, (այլեւ) ստեղծի զենքի փոխադրման նոր տեսակներ՝ հիպերձայնային թռչող ապարատներ, հիպերձայնային թեւավոր հրթիռներ, որոնք զգալի չափով գողացված են ամերիկյան տեխնոլոգիաներից»,- պնդել է Բոլթոնը:

Սեւերոդվինսկի մերձակա (Արխանգելսկի մարզ) զինափորձարանում միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: Օգոստոսի 10 «Ռոսատոմ» պետական կորպորացիան տեղեկացրել է, որ ծովային հարթակում հրթիռի փորձարկման ժամանակ բռնկման եւ հետագա պայթյունի զոհ են դարձել իր հինգ աշխատակիցներ, երեքը հոսպիտալացվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս