Բաժիններ՝

Երևանի և Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 15-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 13 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի, իսկ ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սլաբոդկա, Ավզնոց և Արցախ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս