Բաժիններ՝

«Առյուծ արքան» դարձել է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը պատմության մեջ

«Առյուծ արքայի» համաշխարհային դրամամուտքերը հասել են 1,33 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ այն, BoxOfficeMojo կայքի տվյալների համաձայն, դարձել է ամենահաջողակ անիմացիոն ֆիլմը պատմության մեջ։

Նախորդ ռեկորդը 2013 թվականին սահմանել էր «Սառը սիրտը» մուլտֆիլմը՝ 1,29 մլրդ դոլար: Երրորդ տեղ է իջել «Սուպերյոթնյակ 2»-ը (2018 թվական, 1,24 մլրդ դոլար), չորրորդ տեղում «Մինյոններն» են (2015 թվական, 1,16 մլրդ դոլար):

Ցուցակի հինգերորդ տեղն զբաղեցնում է «Խաղալիքների պատմությունը. մեծ փախուստ» (2010 թվական, 1,07 մլրդ դոլար): Բացի այդ, «Առյուծ արքան» դարձել է Disney ստուդիայի ամենահաջողակ ռիմեյքը: Մուլտֆիլմի դրամամուտքերը 1994 թվականին կազմել են 987 մլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս