Վրաերթ Չարենցի փողոցում. 26-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 12-ին, ժամը 18։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 96 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Լուսինե Պ.-ին (ծնված 1993 թ.):
Փրկարարներն ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: