Երևանի կենտրոնում թալանել էին բելառուսին

Օգոստոսի 14-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 42 շենքի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ալեն Ս.-ին, իսկ Մովսես Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկից` 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 01.30-ին, Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել Բելառուսի Հանրապետության մի քաղաքացու   և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա շղթան:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս