Բաժիններ՝

Տեսչական մարմինը հայտնաբերել է ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվող կազմակերպություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և անհատներին, հորդորելով՝ դադարեցնել միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքը կամ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ կնքել համապատասխան պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ, այլապես, Տեսչական մարմնի կողմից ապօրինի գործունեություն ծավալողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության խիստ միջոցներ: 

«Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը քաղաքացիներին կոչ է անում, հնարավոր բոլոր անախորժ և անցանկալի իրավիճակներից խուսափելու համար, ուղետոմսեր գնել միայն տոմսավորումն իրականացնող ավտոկայարաններից, ավտոկայաններից և/կամ այն կազմակերպությունների տոմսարկղերից, որոնք ունեն պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս