Բաժիններ՝

Կատվին նվիրել են նրա խաղալիք պատճենը, արձագանքն անպատմելի է

Ընտանի կենդանիները Համացանցում զվարճալի եւ հաճելի տեսագրությունների մեծ մասի հերոսներն են, որոնք գերում են մարդկանց սրտերն ամբողջ աշխարհում: Այդ դժբախտ կատվի աչքերում վախ կա, անըմբռնողություն, խուճապ եւ օգնության խնդրանք այդքան արտասովոր իրավիճակում։

Կադրերում երեւում է հատակին դրված շիկակարմիր խաղալիք կատուն, իսկ ուղիղ դրա առջեւ ահաբեկված եւ շվարած վիճակում նստած է արդեն իսկական կատուն: Նա չհասկանալով նայում է առջեւի անիմանալի կերպարանքին, եւ, թվում Է, նրա աչքերում նույնիսկ հստակ հարց է երեւում. «Սա ի՞նչ բան է»:

Փափկամազի ականջները ցած են իջել, ասես նա վախենում է իր առջեւի թշնամուց: Իսկ երբ տիրուհին խաղալիքը մոտեցնում է նրան, վերջինս դանդաղորեն հետ-հետ է քաշվում եւ կողքի ընկնում հատակին: Խեղճ կատուն բացահայտորեն չի հասկանում, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում իր տանը, եւ հայացքն ուղղում է տիրուհուն՝ հուսալով, որ նա կօգնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս