Մեքսիկայում բարի վրա զիված հարձակումից 8 զոհ կա
Զինված հարձակում է իրականացվել Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի բարերից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Ըստ գործակալության` հանցագործները 3 մեքենաներով մոտեցել են հաստատությանը, մտել ներս ու կրակ բացել ներկաների ուղղությամբ: Չորս մարդ զոհվել է տեղում, իսկ 4-ը` հիվանդանոցում: Նրանք բոլորը եղել են բարի աշխատակիցներ:
Հարձակումից հետո, հանցագործները դիմել են փախուստի: Նրանց արարքի դրդապատճառները դեռ անհայտ են:
Ըստ գործակալության` Մոնտերեյը համարվում է «Զետաս» և «Գոլֆո» կարտելների դիմակայությունների վայր: Խմբավորումների միջև քաղաքը հսկողության տակ առնելու պայքարը սկսվել է 2010թ.-ից, ինչից հետո Մեքսիկայի երբեմնի անվտանգ քաղաքներից մեկը վերածվել է զինված բախումների հարթակի: