Բաժիններ՝

Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորները Հայաստան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով

Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը դադարեցրել է Մոսկվա-Երեւան չվերթը, իսկ ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:

««Շերեմետևոյում» թափ հավաքելիս A321 օդանավի հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և վերադառնալ կայանատեղի»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Թռիչքի դադարեցման պատճառը հայտնի չէ: Օդանավում եղել է 226 մարդ, որոնցից 16-ը՝ երեխա։

Ուղևորները Երևան կտեղափոխվեն պահեստային ինքնաթիռով, տեղի ժամանակով 18:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս