Բաժիններ՝

Իրաքցի պատգամավորն առաջարկել է խորհրդարանում կախել Սադամ Հուսեյնի դիմանկարը

Իրաքի խորհրդարանի (Ներկայացուցիչների խորհրդի) պատգամավոր Քազիմ աս Սայադին հանդես է եկել առաջարկությամբ՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ այժմ գործող խորհրդարանականներին: Օգոստոսի 7-ին այդ մասին հայտնել է Shafaaq News նորությունների պորտալը։

Աս Սայադիի կարծիքով՝ Ներկայացուցիչների խորհրդի գլխավոր դահլիճում պետք է կախվի լուսանկար, որտեղ Սադամ Հուսեյնը պատկերված է ձեռնաշղթաներով դատավարության ժամանակ: Ինչպես կարծում է պատգամավորը, «դա պետք է օրինակ եւ հիշեցում ծառայի (Իրաքի) բոլոր պետական պաշտոնյաների համար, որ իշխանությունը չի կարող բռնատիրվել եւ գտնվել մեկ մարդու ձեռքին»:

Խորհրդարանին հղած գրավոր ուղերձում աս Սայադին նշել է, որ, իր համոզմամբ, «նախկին նախագահի այդ դիմանկարը պետք է կախվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ երկրի կառավարության շենքում»:

«Պաշտոնյաները պետք է իմանան,- նշել է պատգամավորը,- որ իրենց իշխանությունը, ինչպես նաեւ իրենց տգիտությունն ու գողությունը հավերժ չեն տեւի»: Աս Սայադին հայտնել է, որ մոտ ժամանակներս ինքը մտադիր Է «անմիջականորեն իրաքցի ժողովրդի հետ քննարկել իր առաջարկությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս