Ստամբուլում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել վիզաների ազատականացման մասին

Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 25-ին ստորագրել էր հրամանագիր ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հրամանագրի ստորագրումից հետո հայտնի է դարձել նաև, թե երբ կվերանա վիզային ռեժիմը սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։

Ըստ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան տարածած հայտարարության՝ Թուրքիայի քաղաքացիները օգոստոսի 7-ից կարող են առանց վիզայի մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք և կարող են մնալ երկրում 30 օր։

Բացի այդ՝ Ռուսաստանում Թուրքիայի քաղաքացիների կացության ժամանակահատվածը յուրաքանչյուր 180 օրվա մեջ չպետք է գերազանցի 90 օրը։

Տեսանյութեր

Լրահոս