![](/banners/BeFunky-design.jpg)
Շոգ և չոր եղանակի հետևանքով Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/hrdehavtang.jpg)
Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ստեղծվել է բարձր հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ոչ եղանակային, այլ տեխնածին պատճառներով պայմանավորված, այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է նաև երկու հրդեհ. ժամը 16:28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի Մամիկոնյան փողոցի թիվ 9 տան բակում այրվում է թոնրատունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: