Գիլիերմո դել Տորոն աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում
Կինոռեժիսոր Գիլիերմո դել Տորոն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ այն նվիրելով իր հայրենի Մեքսիկային եւ աշխարհի բոլոր ներգաղթյալներին: Ինչպես հայտնել է Los Angeles Times թերթը, այդ մասին «Օսկար» կինոմրցանակի դափնեկիրն օգոստոսի 6-ին հայտարարել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) հուշանշանի բացման արարողությանը։
«Ինձ՝ որպես մեքսիկացու համար աստղի ստացումը ժեստ է, իսկ այս պահին այդպիսի ժեստերը չեն կարող բանալ կամ սովորական լինել»,- մեջբերում է անում թերթը ռեժիսորի խոսքից:
«Շատ կարեւոր է, որ դա տեղի է ունենում հենց այժմ, որովհետեւ ես ցանկացած երկրից բոլոր ներգաղթյալներին հայտարարում եմ, որ իրենք պետք է հավատան շանսին, այլ ոչ թե խոչընդոտներին»,- նշել է դել Տորոն՝ ծնկի գալով եւ համբուրելով Մեքսիկայի դրոշը:
«Ջրի ձեւը»(The Shape of Water, 2017), «Հելբոյ 2. Ոսկե բանակ» (2004), «Այծամարդի լաբիրինթոսը» (2006) ֆիլմերի հեղինակն արդիականության ամենահայտնի ռեժիսորներից մեկն է: Նա 2018 թվականին «Օսկարի» Է արժանացել «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» կատեգորիաներում «Ջրի ձեւը» կինոնկարի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



