Ինֆարկտը և ջուրը
Ես հարցրի բժշկին, թե ինչու է մարդկանց մոտ գիշերը տեղի ունենում առատ միզարտադրություն:
Իմ սրտաբանի պատասխանը հետևյալն էր`
Ծանրության ուժը ջուրը պահում է ձեր մարմնի ստորին հատվածում, երբ դուք գտնվում եք ուղղահայաց դիրքով: Սովորաբար դա տեղի է ունենում ցերեկը. Ոտքերն ուռչում են:
Երբ դուք պառկում եք, և մարմնի ստորին հատվածը երիկամների հետ նույն մակարդակում է գտնվում, դա երիկամներին ստիպում է հեռացնել ջուրը:
Սա կապված է հետևյալ պնդման հետ:
Ես նախապես գիտեի, որ մեզ շատ քիչ քանակությամբ ջուր է պետք, որ օրգանիզմին օգնենք դուրս բերել տոքսինները: Բայց այն, ինչ ես լսեցի, նորություն էր ինձ համար:
Փոխեք ջուր խմելու ժամանակը. Դա շատ կարևոր է:
Այս մասին տեղեկանում ենք xochu-vse-znat.ru կայքից:
Տեղեկատվություն սրտաբանի կողմից`
Խմելու ջուրը` որոշակի ժամերի մարմնում առավելագույն արդյունավետություն ունենալու համար:
- Արթնանալուց հետո 2 բաժակ ջուրը նպաստում է ներքին օրգանների ակտիվացմանը
- Ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ ջուրը նպաստում է մարսողությանը
- Լոգանք ընդունելուց առաջ 1 բաժակ ջուրն օգնում է նվազեցնել արյան զարկերակային ճնշումը
- Անկողին մտնելուց առաջ 1 բաժակ ջուրն օգնում է ազատվել ինսուլտից կամ սրտային տագնապից:
Սրան կարելի է ավելացնել նաև այն, որ, ըստ իմ բժշկի, քնած ժամանակ ջրի միջոցով կարելի է կանխել ոտքերի գիշերային դողը: Ոտքերի մկանները հիդրատացիա են փնտրում, երբ նրանց անհանգստացնում է դողը, ու մենք արթնանում ենք:
Սրտաբանը վստահ է, որ, եթե յուրաքանչյուր մարդ հետևի այս խորհուրդներին, ավելի քիչ առողջական խնդիրներ կունենա:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը