Բաժիններ՝

Մեսսին որակազրկվել է 3 ամսով

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսսին որակազրկվել է 3 ամսով: Այս մասին գրում է AS-ը:

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան Մեսսին տուգանել է նաև 50 հազար ԱՄՆ դոլարով: Արգենտինացին ազգային թիմի կազմում չի մասնակցի մի քանի ընկերական խաղերի, այդ թվում նաև աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղին: Որակազրկումը կգործի մինչև նոյեմբերի 2-ը:

Copa America-ի կիսաեզրափակչի խաղից հետո , որտեղ արգենտինացին ստացավ կարմիր քարտ, Մեսին Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս