Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին՝ դադարեցնել ինքնամեկուսացումը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Վաշինգտոնին՝ դադարեցնել ինքնամեկուսացումն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվեց Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ)։
«Ո՛չ տնտեսական ահաբեկչությունը Չինաստանի եւ Իրանի նկատմամբ, ո՛չ եւս մեկ համաձայնագրից (ՄՓՀՀՊ) դուրս գալը չեն փոխի տեղաշարժերը գլոբալ առեւտրում եւ ուժերի հարաբերակցությունը: ԱՄՆ-ը պետք է դադարի մեկուսացնել իրեն եւ ադապտացվի նոր գլոբալ իրականությանը»,-գրել է նախարար Զարիֆն իր պաշտոնական Twitter-օգտահաշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: