Ոստիկանության պարզաբանումը՝ «Կամք» նախաձեռնության անդամ Գևորգ Գյուլումյանին բերման ենթարկելու մասին
Համացանցում որոշ օգտատերեր հայտարարություններ են տարածել, որ Գևորգ Գյուլումյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտարարության առնչությամբ պարզաբանում ենք, որ այսօր Հյուսիսային պողոտայում Գևորգ Գյուլումյանի կազմակերպած ստորագրահավաքի ընթացքում նրա և երկու քաղաքացու միջև, տեսանկարահանելու շուրջ, ծագել է վեճ, որը վերածվել է քաշքշուկի:
Այդ ընթացքում Գևորգ Գյուլումյանը հարվածներ է հասցրել և վնասել տեսանկարահանող սարքը:
Տեղում ծառայություն իրականացնող պարեկահապակետային ոստիկանները վիճաբանության երեք մասնակիցներին, ծեծի և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր: