««Ռեալը» երկու անգամ ուզում էր ստորագրել ինձ, բայց ես արդեն լավագույն թիմում էի». Պույոլ
«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը հայտարարել է, որ «Ռեալը» երկու անգամ ցանկացել է ստորագրել իրեն:
««Ռեալը» երկու անգամ ուզում էր ստորագրել ինձ, բայց ես արդեն լավագույն թիմում էի:
Ես ուզում էի տիտղոսներ նվաճել «Բարսայի» հետ, այնպես որ, մնացի թիմում: Առաջին անգամ նրանք ցանկանում էին ինձ ստորագրել 2001/2002 մրցաշրջանում:
Հետո, երեք տարի անց, «Ռեալը» Կամաչոյին նշանակեց գլխավոր մարզչի պաշտոնում, և նա ցանկանում էր, որ ես և Ռոնալդինիոն իր թիմում լինեինք»,- ասել է Պույոլը:
Սիրարփի Աղաբաբյան