Երևանյան Եվրո-2019-ին մարզադաշտից հետևել է 52.000-ից ավելի հանդիսական
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը մարզադաշտում հետևել է մոտ 52.180 հանդիսական:
Երևանում կայացած առաջնությունն ընդունեցին «Հանրապետական», «Բանանց» և ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը: Եզրափակիչը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Երկու շաբաթ ձգված առաջնության ընթացքում թիմերը բաժանվել էին երկու խմբի, որոնցից Իսպանիան և Պորտուգալիան հասան եզրափակիչ:
Ֆերնան Տորեսի երկու գոլերի շնորհիվ Իսպանիայի մինչև 19 տարեկանների թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն: