Բաժիններ՝

Լոնդոնում մեկնարկել է «Կրկնիր Ռոնալդուի թռիչքը» չելենջը

YouTube-ի F2Freestylers ալիքի բլոգերները ֆուտբոլային չելենջ են իրականացրել Լոնդոնում:

Չելենջի պայմանների համաձայն՝ մասնակիցները պետք է կրկնեին «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցատկը: 2,65 մետր բարձրության վրա գնդակ է կախված, որին պետք է հասնել գլխով: Հաղթողին խոստացված մրցանակը եղել է 1000 ֆունտ սթեռլինգ:

Երկար ժամանակ մասնակիցներին չէր հաջողվում նման բարձրության ցատկ կատարել: Նրանցից մեկը բավականին բարձրահասակ մարդ էր, սակայն անգամ նա չի կարողացել հասնել գնդակին: Անցորդներից մեկը բարձրահասակ տղամադուն առաջարկել է իր սպորտային կոշիկները, ինչից հետո միայն հաջողվել է կատարել չելենջը: Դրամական պարգև ստացել է և բարձրահասակ տղամարդը, և նրա օգնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս