«Ռեալը» չի վաճառի Խամեսին՝ Ասենսիոյի վնասվածքի պատճառով
Մադրիդի «Ռեալը» չի վաճառի Խամես Ռոդրիգեսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ակումբի ներկայացուցիչները կոլումբիացուն հայտնել են, որ Զինեդին Զիդանը հույսեր է կապում նրա հետ՝ կապված Մարկո Ասենսիոյի ծանր վնասվածքի հետ, ով, հավանաբար, չի խաղա մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Այս մասին հաղորդում է Marca-ն:
Բացի այդ, մադրիդյան ակումբը չի ցանկանում բաց թողնել Խամեսին «Ատլետիկո», որն ակտիվորեն հետաքրքրվում է ֆուտբոլիստով: Պատճառ է հանդիսացել ընկերական մրցաշարում «Ատլետիկոյից» կրած ջախջախիչ պարտությունը (3:7), ինչի պատճառով «Ռեալն» այլևս չի պլանավորում ուժեղացնել մրցակիցներին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը