Արտասահման վաստակի է մեկնել Ուկրաինայի աշխատունակ քաղաքացիների շուրջ 18 տոկոսը
Ուկրաինայի աշխատունակ բնակչության շուրջ 18 տոկոսը վաստակի է մեկնել արտասահման: Այդ մասին ասված է երկրի ֆինանսների նախարարության մակրոտնտեսական տեսության մեջ։
«Աշխատանքի շուկայում հավասարակշռախախտումների սաստկացման ծանրակշիռ գործոն է աշխատուժի արտահոսքն արտասահման: Այսպես, սոցքաղաքականության նախարարության տվյալներով՝ արտասահմանում է գտնվում 3,2 միլիոն աշխատնաքային միգրանտ Ուկրաինայից (2018 թվկանի տվյալներ), ինչը կազմում է 15 – 70 տարեկան ամբողջ տնտեսական ակտիվ բնակչության գրեթե 18 տոկոսը,- ասված է փաստաթղթում:
Նշվում է, որ այս տարվա առաջին եռամսյակում շարունակվել է գործազրկության կրճատումը 0,1 տոկոսով՝ 15 – 70 տարեկան զբաղված բնակչության մինչեւ 9,2 տոկոսը: Գործազուրկների թիվը մեկ թափուր տեղի հաշվով կրճատվել է մինչեւ երեք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: