Բաժիններ՝

««Բարսայի» ղեկավարությունը խոստացել էր իմ համարը դե Յոնգին, բայց չէր տեղեկացրել ինձ». Ալենյա

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան պատմել է այն մասին, որ թիմի ղեկավարությունն իր խաղաշապիկի համարը խոստացել է թիմի նորեկ Ֆրենկի դե Յոնգին, սակայն իրեն անգամ չի տեղեկացրել այդ մասին:

«Իմ գլխում չի տեղավորվում այն փաստը, որ թիմի ղեկավարներն իմ համարը խոստացել են դե Յոնգին այն ժամանակ, երբ ես այդ մասին տեղյակ չէի:

Մենք նրա հետ միասին պետք է որոշեինք այդ հարցը: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ ղեկավարությունը գոնե տեղեկացներ ինձ: Նրանք խոստացել էին, բայց չէին հարցրել ինձ:

Կարծում եմ, որ սա սխալ է: Ես միշտ հարգալից եմ եղել թիմի նկատմամբ»,- ասել է Ալենյան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031