«Դա ակումբի գործն է». Զիդանը՝ Խամեսի ապագայի մասին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագայի մասին կարծիքով:
«Ինչ վերաբերում է Խամեսի ապագային, ապա դա իմ գործը չէ: Դա վերաբերում է միայն ակումբին:
Մենք այստեղ աշխատում ենք խաղացողների հետ և մտածում ենք միայն Լա Լիգայի առաջին հանդիպման մասին»,- Զիդանի խոսքերն է մեջբերում As-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը