Սևանում մոտորանավակից ջուրն ընկած երեխային փրկել են
Երեկ՝ օգոստոսի 12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.58-ին «Նեպտուն» լողափից մոտ 5 մ հեռավորության վրա «Բոմբորդիր» մակնիշի մոտորանավակը հարվածել է քարերին, և ջուրն է ընկել մեկ երեխա:
ԱԻՆ լրատվական ծառայությունիցհայտնում են, որ անմիջապես փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբի հրահանգիչը, հերթական շրջայց իրականացնելիս, նկատել և ջրից դուրս է բերել 2004 թ. ծնված Ալեն Ղուկասյանին (Էջմիածին քաղաքի բնակիչ), ում ջրափրկարարները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: