Ուկրաինացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի
Ուկրաինացիները կարող են Հայաստան ժամանել առանց վիզայի: Վիզա չի պահանջվի նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան եւ Բելառուս այցելելու համար:
Օգոստոսի 1-ից այն երկրների ցուցակը, որտեղ ուկրաինացիները կարող են մուտք գործել առանց վիզայի 30 օրերի ընթացքում, կավելանա նաեւ Թուրքիան: Առանց վիզային ռեժիմ գործում է նաեւ այլ երկրների հետ, պարզապես տարբեր են մնալու ժամկետերը: Երկրների թիվը, որտեղ ուկրաինացիները կարող են մուտք գործել առանց վիզայի, հասել է 37-ի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն: